-
31.10.2013|
11:24
2013-ին Forbes –ի գնահատականով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2012-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ շրջանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երրորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինն է, նրան հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկը:
-
30.10.2013|
16:40
Պարզվում է, Հայաստանում «ընդդեմ այլասերման» հանդես եկող լրագրողների խումբ գոյություն ունի, որն իր գլխավոր նպատակն է համարում նույնասեռականների դեմ պայքարը: Նրանք նույնիսկ երեկ ասուլիս են հրավիրել ու հայտարարել, թե նույնասեռականների կողմից նույնասեռականության քարոզչության նկատմամբ անհանդուրժող են լինելու:
-
29.10.2013|
11:08
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կոտրել է ոտքի մատը, սակայն վնասվածքը նրան չի խանգարի մասնակցել Հարավային բևեռ արշավին:
«Արքայազն Հարին մի քանի շաբաթ առաջ կոտրել է ոտքի մատը: Նա չի պատմի, թե ինչպես, դա անձնական հարց է: Հարավային բևեռ արշավի վերաբերյալ կասկածներ չկան: Նա անպայման կգնա»:
-
28.10.2013|
12:30
31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
-
27.10.2013|
14:02
Մերձմոսկովյան շրջանում, հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը փակել է մինչ օրս գաղտնի գործող կարի արհեստանոցը, որը գտնվում էր Ռամենսկիի բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում:
-
27.10.2013|
13:59
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ի և Երևանի գրողների միության կազմակերպած և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացված «ՆՈՒՌ» երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփումը:
-
23.10.2013|
18:27
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, Քեմբրիջի արքայազն Գեորգը այսօր կնքվեց Սենտ Ջեյմս դղյակի Արքայական մատուռում: Գեորգը գահի երրորդ հավակնորդն է. պապից` Ուելսի արքայազն Չարլզից և հորից` Քեմբրիջի դուքս Ուիլյամից հետո:
-
22.10.2013|
17:42
Ռուս գրող Անտոն Չեխովի այս խոսքերը շամփրահար արեցին ուղեղս, երբ առավոտյան թերթեցի իմ ֆեյսբուքյան լրահոսը: Առավոտվա գույժը դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան մասին էր: Կեսօրից հետո հաղորդվեց նաև լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի մահվան լուրը: Ֆեյսբուքում ցավակցությունների շարան էր- է, որը դեռ մինչև ուշ գիշեր կշարունակվի ու, գուցե, վաղն էլ:
-
22.10.2013|
16:57
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներն այսօր ասուլիսի էին հրավիրել լրատվամիջոցներին: Նրանց մտահոգում է այն, որ Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել «հակասոցիալական և ապօրինի որոշումներ»: Իրենց պահանջները և հուզող հարցերը նրանք մանրամասնորեն ներկայացրել են այսօրվա հայտարարության մեջ:
-
22.10.2013|
16:34
Իռլանդիան աշխարհի ամենակաթոլիկ երկրներից մեկն է: Իռլանդացիների մեծամասնությունը հավատացյալ է, ինչն ազդում է նրանց կյանքի բոլոր ոլորտների և առաջին հերթին՝ ընտանիքի վրա: